Պաշտպանված լինելու բերկրանքը
12.05.2025 | 00:00
Հեռու վանեք նեղության ու կասկածի ամեն մի մտածմունք: Մի’ թողեք, որ դրանք ձեր մտքում մնան անգամ մի րոպե: Ծածկեք ու փակեք ձեր հոգու դռներն ու պատուհանները դրանց ներխուժման դեմ, ինչպես որ ձեր տան դռներն եք փակում գողերի դեմ, որ ներս մտնելով` չգողանան ձեր ունեցվածքը:
ՈՒրախություն, հանգստություն, խաղաղություն. սրանցից ավելի մեծ ի՞նչ գանձեր կարող եք դուք ունենալ: Այս ամենը գողացվում են ձեզնից` կասկածամտության, վախիու հուսահատության պատճառով:
Դիմավորեք յուրաքանչյուր օր սիրով ու խնդությամբ: Դիմավորեք երես առ երես: Ուրախությունը, խաղաղությունը և Սերը Իմ ամենամեծ պարգևներն են: Ես կամենում եմ, որ դուք այս պահին ու այսուհետ զգաք պաշտպանվածության ու ապահովության հրճվանքը: Այս բանը որևէ մեկը կարող է զգալ բաղձալի նավահանգստում, բայց իրական ուրախությունը և հաղթանակը գալիս է միայն նրանց, ովքեր կարող են այս զգալ, երբ նավարկում են փոթորկահույզ ծովում:
Ասեք` Ամեն ինչ լավ է:
Ասեք այս ո’չ իբրև անիմաստ կրկնություն: Օգտագործեք այս բառերը, ինչպես կօգտագործեիք բուժիչ դեղը` կտրվածքի կամ վերքի դեպքում:
Գործածեք այս, մինչև որ թույնը դուրս քաշվի, մինչև որ բժշկվի վերքը. մինչև որ ձեր էությունը համակվի նոր կյանքի հրճվանքով:
Մի’ մոռացեք` ամեն ինչ լավ է:
Մեկնաբանություններ